Սպորտ

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. այսօր կմրցեն Հայաստանի և Ադրբեջանի կանանց և տղամարդկանց թիմերը

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. այսօր կմրցեն Հայաստանի և Ադրբեջանի կանանց և տղամարդկանց թիմերը

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Այսօր կկայանան 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականներն այսօր մրցում են Ադրբեջանի հետ:

Այժմ Արման Փաշիկյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում կիսում է 2-3-րդ տեղերը: 

Տղամարդկանց հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով կմրցի Շահրիյար Մամեդյարովի հետ, Հրանտ Մելքումյանը սպիտակներով կխաղա Հադիր Հուսեյինովի հետ, Մանուել Պետրոսյանը սևերով կխաղա Վասիֆ Դուրաբայլիի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կմրցի Նիյատ Աբասովի հետ:

Կանանց հավաքականի կազմում էլ Ադրբեջանի թիմի դեմ խաղում հայտավորված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի կանանց հավաքականը 14 միավորով բաժանում է 5-9-րդ տեղերը: Նախորդ՝ 9-րդ տուրում, կանայք մրցել են ռումինացիների հետ և 3:1 հաշվով հաղթանակ տարել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական