Սպորտ

Համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթել է Հնդկաստանի ընտրանուն

Համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթել է Հնդկաստանի ընտրանուն

Հնդկաստանի Չենայ քաղաքում շարունակվում է շախմատի Համաշխարհային օլիմպիադան։ Տեղի են ունեցել 8-րդ տուրի պարտիաները։ Հայաստանի հավաքականը մրցել է Հնդկաստանի հավաքականի հետ և հաղթանակ տոնել 2,5:1,5 հաշվով։

Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի հաշվով։ Հաղթական միավորը վաստակել է Գաբրիել Սարգսյանը՝ պարտության մատնելով Պենտալա Հարիկրիշնային։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակել է 15 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 14-ական միավոր ունեն երկրորդ-երրորդ տեղերը կիսող Հնդկաստանի երկրորդ թիմն ու Ուզբեկստանի հավաքականը։

Համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցել է Վրաստանի հավաքականի հետ և պարտվել 0,5:3,5 հաշվով։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական