Օգոստոսի 6-ին կայացել են Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի «Նոա»-«Լեռնային Արցախ» և «Ալաշկերտ»-«Արարատ» հանդիպումները։
«Նոան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվել է «Լեռնային Արցախին»։ Հանդիպման նախավերջին րոպեին գոլի հեղինակ է դարձել Մարվին Պերեան։
«Ալաշկերտը» 2։0 հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ։ 56-րդ րոպեին հաշիվը բացել է Բլադիմիր Դիասը, իսկ 89-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկել է Սարգիս Մեթոյանը։