Սպորտ

Շախմատի Օլիմպիադա. Արոնյանը չի հայտավորվել Հայաստան-ԱՄՆ խաղին

Շախմատի Օլիմպիադա. Արոնյանը չի հայտավորվել Հայաստան-ԱՄՆ խաղին

Մեկօրյա դադարից հետո այսօր Չեննայում շարունակվելու է համաշխարհային Օլիմպիադան: 7-րդ տուրում տղամարդկանց մրցաշարի առաջատար Հայաստանը (12 միավոր) հանդիպելու է 2-րդ տեղում ընթացող ԱՄՆ-ի (11 միավոր) հետ: ԱՄՆ տեղափոխված Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն այս անգամ հայտավորված չէ: 

Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կխաղա Ֆաբիանո Կարուանայի, իսկ Հրանտ Մելքումյանը սևերով կմրցի Ուեսլի Սոյի հետ, Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը կլինի Լեյներ Դոմինգես Պերեսը, Ռոբերտ Հովհաննիսյանն էլ կմրցակցի Սեմ Շանկլանդի հետ:

Նշենք, որ ԱՄՆ ընտրանին 11 միավորով երկրորդ տեղում է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հնդկաստանի երկրորդ թիմը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական