Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 6-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայում՝ 2,5:1,5 հաշվով 6-րդ տուրում հաղթելով Հնդկաստանի երկրորդ հավաքականին։ Հաղթանակներ են տարել Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվել է: Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
6-րդ տուրում հաղթանակ է տոնել նաև Հայաստանի կանանց հավաքականը՝ 3,5։05 հաշվով հաղթելով Անգլիային։ Հաղթանակներ են տոնել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը։ Չորրորդ համար Մարիամ Մկրտչյանը խաղացել է ոչ-ոքի։ Օգոստոսի 4-ին հանգստյան օր է։