Հնդկաստանի Չենայ քաղաքում շարունակվում է շախմատի Համաշխարհային օլիմպիադան։ 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Անգլիայի ընտրանու հետ և հաղթել 2,5:1,5 հաշվով։
Հայաստանի կազմում ոչ-ոքի են խաղացել Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը։ Պարտիան հաղթանակով է ավարտել Հրանտ Մելքումյանը։
5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 10 միավորով կիսում է առաջին տեղը Հնդկաստանի հետ։
Կանանց Հայաստանի հավաքականը 5-րդ տուրում մրցել է Ինդոնեզիայի թիմի հետ և հաղթել 3:1 հաշվով։ Հաղթանակներ են տոնել Աննա Սարգսյանն ու Մարյամ Մկրտչյանը։ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի հաշվով։
5-րդ տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը 8 միավորով բաժանում է 7-17-րդ տեղերը։