ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղացանկում։
2-րդ մրցափուլի «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկը» օգոստոսի 3-ին Բելգրադում կմրցի «Ցրվենա Զվեզդայի» հետ: