Սպորտ

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների թիմը պարտությամբ ավարտեց ԵԱ-ն

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների թիմը պարտությամբ ավարտեց ԵԱ-ն

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Այս մասին հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան: 
Խմբային փուլի ավարտից հետո Հայաստանը պայքարում էր առաջնության 5-8 տեղերի համար:
Կայացած վերջին մրցավեճում Հայաստանի հավաքականը 65:70 հաշվով պարտվեց Մոլդովայի հավաքականին և 10 թիմերի պայքարում գրավեց 8-րդ տեղը:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Վահան Սարգսյանն էր՝ վաստակած 17 միավորով: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական