Սպորտ

Ժյուլ Կունդեն տեղափոխվում է Բարսելոնա

Ժյուլ Կունդեն տեղափոխվում է Բարսելոնա

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն «Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում: Երկու ակումբները գործարքի հարցում վերջապես հասել են համաձայնության։ «Բլաուգրանան» ֆրանսիացի պաշտպանի հարցում կարողացել է առաջ անցնել «Չելսիից», որը դեռևս մի քանի օր առաջ համաձայնության էր հասել «Սևիլիայի» հետ։

23-ամյա պաշտպանի գործարքն իրականացնելիս կրկին լուրջ դերակատարություն է ունեցել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավիի գործոնը, ով ժամանակ առ ժամանակ զրուցել է Կունդեի հետ` մտափոխելով նրան տեղափոխվել հենց «Բարսելոնա», այլ ոչ թե «Չելսի»։

«Բարսելոնան« գործարքի դիմաց վճարելու է 50+10 մլն եվրո, իսկ Կունդեն «բլաուգրանայի» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական