Սպորտ

Սեբաստիան Ֆետելն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան F1-ում

Սեբաստիան Ֆետելն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան  F1-ում

Aston Martin-ի ավտոարշավորդ, աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան մրցաշարում, հայտնում է թիմի պաշտոնական կայքը։ 

35-ամյա գերմանացի ավտոարշավորդը Ֆորմուլա 1-ում իր կարիերան սկսել է 2006 թվականին՝ որպես BMW-ի թեստային վարորդ: Նրա դեբյուտը տեղի ունեցավ 2007 թվականին Միացյալ Նահանգների Գրան պրիում, որտեղ Ֆետելը փոխարինել է վնասվածք ստացած Ռոբերտ Կուբիցային։ 

Հիշեցնենք, որ Ֆետելը Ֆորմուլա 1-ի չեմպիոն է դարձել 2010, 2011, 2012 և 2013 թվականներին: Նա աշխատել է նաև «Տորո Ռոսսոյում», «Ռեդ Բուլում» և «Ֆերարիում»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական