Սպորտ

Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատ-Արմենիան» լքեց պայքարը

Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատ-Արմենիան» լքեց պայքարը

Հուլիսի 28-ին էստոնական Պարնու քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Պայդե» (Էստոնիա)-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում գոլեր չէին գրանցվել։

Պատասխան խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակները ևս ավարտվեցին գոլազուրկ ոչ-ոքիով։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում «Արարատ-Արմենիան» 3։5 հաշվով զիջեց մրցակցին և դուրս մնաց ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի այս մրցաշրջանի խաղարկությունից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական