Սպորտ

«Ֆեներբախչե»-ի երկրպագուները սադրել են՝ վանկարկելով «Պուտին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ֆեներբախչե»-ի երկրպագուները սադրել են՝ վանկարկելով «Պուտին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ստամբուլում կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի  «Ֆեներբահչե - Կիևի «Դինամո» թիմերի պատասխան հանդիպումը, որի ընթացքում ուշագրավ միջադեպ է եղել։ Հաղորդում է ermenihaber.am-ը։

Այն պահին, երբ ուկրաինական ակումբը խաղի 89-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը՝ դարձնելով 1-1, թուրք երկրպագուները որոշել են սադրանքի դիմել, և վանկարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ուկրաինական թիմի վրա: 

Տեղի ունեցածը լայն քննարկման առարկա է դարձել թուրքական մամուլում: Սակայն խաղի ելքը ցույց է տվել, որ անգամ դա չի փրկել թուրքական թիմին:

Ուկրաինական թիմի գոլից հետո խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում էլ ուկրաինական ակումբը խփել է ևս մեկ գնդակ՝ հաշիվը դարձնելով 2:1: 

Այսպիսով երկու խաղերի արդյունքում Կիևի «Դինամոն» հաղթահարել է թուրքական ակումբի արգելքը և դուրս եկել Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ, որտեղ հանդիպելու է ավստրիական «Շտուրմ» ակումբի հետ: 

Խաղից հետո հիշյալ միջադեպի մասին խոսել է ուկրաինական ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն՝ նշելով, որ իրենք նման բան չէին սպասում թուրք ֆուտբոլասերներից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական