Սպորտ

Հայ շախմատիստները մեկնել են Հնդկաստան՝ մասնակցելու Շախմատի համաշխարհային օլիմպիադային

Հայ շախմատիստները մեկնել են Հնդկաստան՝ մասնակցելու Շախմատի համաշխարհային օլիմպիադային

Հայ շախմատիստները մեկնել են Հնդկաստանի Չեննայ քաղաք՝ մասնակցելու հուլիսի 28-ից օգոստոսի 10-ն անցկացվելիք շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Թիմն առաջին անգամ հանդես կգա Արման Փաշիկյանի գլխավորությամբ: Հայաստանի հավաքականը 12-րդն է վարկանիշային աղյուսակում:

Զավեն Անդրիասյանի գլխավորած կանանց թիմի կազմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Մեր ընտրանին 9-րդն է վարկանիշային աղյուսակում:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն էլ ընդգրկված է վարկանշային աղյուսակի առաջատար ԱՄՆ-ի հավաքականի կազմում: Օլիմպիադայի առաջին տուրն անցկացվելու է հուլիսի 29-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական