Սպորտ

«Մոուրինյոն և ակումբն ինձ պահելու համար ամեն բան արել են»․ Մխիթարյան

«Մոուրինյոն և ակումբն ինձ պահելու համար ամեն բան արել են»․ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը DAZN-ի «Inside Inter» հաղորդման ժամանակ նշել է, որ որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և ակումբն ամեն բան արել են՝ իրեն թիմում պահելու համար։ 

«Ի վերջո, մենք չկարողացանք պայմանավորվել, ուստի որոշեցի հեռանալ, բայց նրանց ամենայն բարիք եմ մաղթում։

Ինչ վերաբերում է Լուկակուին, մենք հիանալի 6 ամիսներ անցկացրինք «Մանչեսթեր Յունայթեդում», խաղադաշտում միմյանց լավ էինք հասկանում։ Կարծում եմ՝ դա տեղի կունենա նաև այստեղ։ Հիմա նա ավելի ուժեղ է, քան նախկինում էր»,- ասել է Մխիթարյանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական