Սպորտ

Հայաստանի Մ18 բասկետբոլի թիմը չկարողացավ հաղթել Ադրբեջանի հասակակիցներին

Հայաստանի Մ18 բասկետբոլի թիմը չկարողացավ հաղթել Ադրբեջանի հասակակիցներին

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը Սան Մարինոյում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երրորդ տուրում մրցեց Ադրբեջանի Մ-18 հավաքականի հետ։  

Հայաստանի հավաքականը երկրորդ խաղափուլի ընթացքում կարողացել էր հավասարեցնել հաշիվը, սակայն զարգացնել հաջողությունը՝ չստացվեց։ Ադրբեջանի Մ-18 հավաքականը կարողացավ հաղթել 76։65 հաշվով։ 

Առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը 81:64 հաշվով հաղթել է Ջիբրալթարին, 69:82 հաշվով պարտվել Մոլդովային։ Ադրբեջանի թիմը 75:71 հաշվով պարտության է մատնել Լյուքսեմբուրգին, 115:60 հաշվով՝ Ջիբրալթարին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական