Սպորտ

Հայտնի է «Փյունիկի» և «Ցրվենա Զվեզդայի» միջև կայանալիք խաղերի ժամանակացույցը

Հայտնի է «Փյունիկի» և «Ցրվենա Զվեզդայի» միջև կայանալիք խաղերի ժամանակացույցը

Չեմպիոնների lիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Լյուքսեմբուրգում 4:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ «Ֆ91 Դյուդելանժի» նկատմամբ և իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս եկավ եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի 3-րդ փուլ:

Որակավորման 3-րդ փուլումթիմի մրցակիցն է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան»։

Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին` Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով ժամը՝ 22:45-ին։ Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական