Սպորտ

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Դյուդելանժին» և շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայում

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Դյուդելանժին» և շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայում

Տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դյուդելանժ»-«Փյունիկ» պատասխան հանդիպումը։ Առաջին խաղն ավարտվել էր Լյուսեմբուրգը ներկայացնող թիմի նվազագույն հաշվով հաղթանակով։

Պատասխան խաղի 21-րդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի ֆուտբոլիստ Մոչին Հասանը, սակայն 2 րոպե անց «Փյունիկի» կազմում հաշիվը հավասարեցրեց Ժունինյոն։ Առաջին խաղակեսն ավարտվեց 1։1 հաշվով։ 

54-րդ րոպեին «Փյունիկին» առաջ մղեց Լուկա Յուրիչիչը, որը փոխարինման էր մտել ընդմիջումից հետո։ 76-րդ րոպեին գոլի հեղինակ Յուսուֆ Օտուբանջոն՝ 1։3։ «Փյունիկը» նաև 4-րդ գոլն ուղարկեց մրցակցի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Լուկա Յուրիչիչը։

«Փյունիկը» հաղթեց 4։1 հաշվով և կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում։ Մրցակիցը սերբական «Ցրվենա Զվեզդան» է։ Երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 2/3-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 9-ին։

«Փյունիկը» դարձավ նորանկախ Հայաստանի առաջին թիմը, որը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական