Սպորտ

«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի է ավարտել ընկերական հանդիպումը ԲԿՄԱ-ի հետ

«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի է ավարտել  ընկերական հանդիպումը ԲԿՄԱ-ի հետ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության մեկնարկից առաջ թիմերը շարունակում են ընկերական խաղերի միջոցով նախապատրաստվել Պրեմիեր լիգային:

Երևանի «Ալաշկերտ»-ը հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց` մրցելով ԲԿՄԱ-ի հետ: Հանդիպումն ավարտվել է զրոյական ոչ-ոքի հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 29-ին: Մրցաշարի անդրանիկ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները` «Լեռնային Արցախ»-«Վան», «Նոա»-«Ալաշկերտ», «Փյունիկ»-«Արարատ», ԲԿՄԱ-«Շիրակ» և «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական