Սպորտ

Մեսսիի և «Բարսելոնայի» պատմությունը դեռ ավարտված չէ

Մեսսիի և «Բարսելոնայի» պատմությունը դեռ ավարտված չէ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան գնահատել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ակումբ վերադառնալու հնարավորությունները։ 

Լապորտան կարծիք է հայտնել, որ 35-ամյա արգենտինացին, ով հանդես է գալիս «Պարի Սեն Ժերմենում», կարող է վերադառնալ կատալոնական ակումբ։ «Կարծում եմ՝ Մեսսիի և «Բարսելոնայի» պատմությունը դեռ ավարտված չէ։ Այն դեռ բաց է, և մենք պետք է այնպես անենք, որ ամեն ինչ գեղեցիկ ավարտվի։ Որպես «Բարսելոնայի» նախագահ՝ ես ինձ պարտական ​​եմ զգում Մեսսիի հանդեպ»,- ասել է նա։

Մեսսին ՊՍԺ-ին միացել է 2021 թվականի օգոստոսին, ի շնորհիվ նրա՝ այս ընթացքում ակումբը կնքել է շուրջ 700 միլիոն եվրոյի հասնող հովանավորչական պայմանագրեր։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական