Վերջերս Միլանի «Ինտերի» շարքերը համալրած հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Այս խաղում «Ինտերը» մրցում էր «Նովարայի» դեմ։
Սիմոնե Ինձագիի թիմը հաղթել է 8։1 հաշվով։ Միլանյան ակումբի կազմում աչքի են ընկել Բարելան, Ջեկոն, Բելանովան, Լաուտարոն (դուբլ), Լուկակուն, Զանոտին և գրանցվել է մեկ ինքնագոլ։
Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Էդին Ջեկոն։