Սպորտ

Տիգրան Բարսեղյանի հրաշալի գոլը հաղթանակ է պարգևում «Սլովանին» ՉԼ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տիգրան Բարսեղյանի հրաշալի գոլը հաղթանակ է պարգևում «Սլովանին» ՉԼ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Սլովանը» հյուրընկալվելիս մրցել է հունգարական «Ֆերենցվարոշի» հետ և 2-1 հաշվով հաղթանակ տարել արտագնա խաղում։

Գոլազուրկ առաջին կեսից հետո 70-րդ րոպեին Քրիստոֆեր Զաքարիասենն առաջ է մղել «Ֆերենցվարոշին»։ Վլադիմիր Վայսի սաները խաղավերջում ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև հաղթանակ կորզեցին։

81-րդ րոպեին հյուրերի կազմից աչքի ընկավ Գուրամ Կաշիան, իսկ 86-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը պտտեցրած հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանն ու հաղթանակ պարգևեց «Սլովանին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական