Սպորտ

ՉԼ․ «Փյունիկը» նվազագույն հաշվով զիջել է «Դյուդելանժին»

ՉԼ․ «Փյունիկը» նվազագույն հաշվով զիջել է «Դյուդելանժին»

Հուլիսի 19-ին Երևանում կայացել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ»-«Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) հանդիպումը:

«Փյունիկը» նվազագույն հաշվով պարտվել է լյուքսեմբուրգյան թիմին։ 72-րդ րոպեին Սամիր Հաջին դիպուկ է իրացրել նշանակված 11 մետրանոց հարվածը։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 26-ին՝ Լյուքսեմբուրգում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական