Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Մխիթարյանը 41 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում կամային հաղթանակ է տոնել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ։
Նրա հաջորդ մրցակիցը ևս կլինի ադրբեջանցի։ Այս տարիքային խմբում ամեն երկիր կարող է ունենալ 2 մասնակից նույն քաշային կարգում։