Հուլիսի 20-ին, ժամը 20:00-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է միջոցառում Կասկադում՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
Միջոցառման ընթացքում կազմակերպվելու է համաժամանակյա խաղ, որը երիտասարդ շախմատիստներին և բոլոր շախմատասեր անցորդներին հնարավորություն կտա խաղալու Օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանի և միջազգային գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի հետ:
Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար: Նման միջոցառումները նպաստում են շախմատի զարգացմանն ու մասսայականացմանը հանրապետությունում: