«Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալան,ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ռոմա»։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «գայլերը» գործարքի հարցում վերջնական համաձայնության են հասել արգենտինացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` 28-ամյա ֆուտբոլիստը հռոմեական ակումբի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ «Գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ հեռախոսով խոսել է թուրինյան ակումբի նախկին խաղացողի հետ, որից հետո նա տվել է իր համաձայնությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիբալան նախատեսում է նոր թիմում մեկ մրցաշրջանում ստանալ 6 մլն եվրո։