Սպորտ

Գաբրիել Ժեզուսի գոլը նպաստեց «Արսենալի» հաղթանակին

Գաբրիել Ժեզուսի գոլը նպաստեց «Արսենալի» հաղթանակին

Լոնդոնի «Արսենալն» ու Լիվերպուլի «Էվերտոնն» ընկերական հանդիպում անցկացրին ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում։ 2:0 հաշվով առավելության հասավ իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը։ «Արսենալին» հաղթանակ բերեցին թիմի նորեկ, բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի եւ անգլիացի հարձակվող Բուկայո Սակայի գոլերը։

Նախապատրաստական փուլի առաջին խաղում «Արսենալը» 5:3 հաշվով հաղթել էր գերմանական «Նյուրնբերգին», Ժեզուսը դարձել էր դուբլի հեղինակ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական