Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
Կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 67:41 հաշվով առավելության է հասել Ալբանիայի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Սեդա Գաբրիելյանը՝ վաստակած 35 միավորով: Նա նաև 12 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 16-ին` մրցելով Մալթայի հետ: