Սպորտ

Հայտնի է Արարատ-Արմենիայի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայում

Հայտնի է Արարատ-Արմենիայի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայում

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության ընտրական երկրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը հայտնի է. մեր թիմը մրցելու է էստոնական «Պաիդեի» հետ:

Խաղերը տեղի կունենան հուլիսի 21-ին ու 28-ին:

Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ «Արարատ-Արմենիա»-«Պաիդե» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին՝ 19:00-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։ Իսկ խաղի տոմսերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական