Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտն» այսօր ուժերը չափեց Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» հետ: Առաջին խաղակեսն ավարտվեց 0։0 հաշվով։
Երկրորդ խաղակեսին մեկնարկին՝ 48-րդ րոպեին, Արտակ Եդիգարյանը առաջ մղեց «Ալաշկերտին», սակայն դաշտի տերերը կարողացան 4 գնդակ խփել և հաղթել 4։1 հաշվով։
Երևանում տեղի ունեցած առաջին խաղում «Ալաշկերտն» առավելության էր հասել 1:0 հաշվով։ Դարձյալ աչքի էր ընկել Արտակ Եդիգարյանը։