ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում հուլիսի 14-ին Երևանում կայացել է «Արարատ»-«Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա) պատասխան հանդիպումը։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: «Արարատի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Գոռ Մալաքյանը։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Շկենդիայի» հաղթանակով՝ 2:0 հաշվով: Այսպիսով՝ «Արարատն» ավարտեց ելույթները ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայում: