Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» Ռումինիայում հաղթեց «Կլուժին» ու անցավ հաջորդ փուլ:
Հանդիպման առաջին գոլը խաղի մեկնարկից ընդամենը 6 րոպե անց խփեց տանտերերի պաշտպան Նանա Բոատենգը: Երևանյան թիմի ֆուտբոլիստ Զորան Գայիչն էլ 90-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը և հանդիպումը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, որի 5-րդ րոպեին «Կլուժը» հաշվի մեջ առաջ անցավ Կլաուդիու Պետրիլայի գոլի շնորհիվ: 108-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցը չկարողացավ օգտագործել Հովհաննես Հարությունյանը, դարպասապահը որսաց գնդակը: 118-րդ րոպեին Զորան Գայիչն իր հաշվին դուբլ գրանցեց՝ հավասարեցնելով խաղի հաշիվը:
Խաղը տեղափոխվեց 11 մետրանոցների հարվածաշար, որտեղ ուժեղ գտնվեց մեր թիմը: Յուրչենկովի երկու սեյվը օգնեց Փյունիկին դուրս գալ հաջորդ փուլ։
Հիշեցնենք, որ Փյունիկի մրցակիցը հաջորդ փուլում Լյուքսեմբուրգի չեմպիոն Դյուդելանժն է։