Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանն ընդունել է Բահրեյնից ստացած առաջարկը։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց hավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։
Նրա խոսքով. «Եթե մի հոգին պետք է մասնակցի օլիմպիադային, այն երկու հոգին ի՞նչ անեն։ Հո չե՞մ ասելու տունը նստեք։ Գլխավոր մարզիչը ոչ թե, հազար անգամ ներողություն եմ խնդրում, գլխավոր անասնապահ է, այլ մարդկանց հետ գործ ունեցող մարդ է, նա պետք է յուրաքանչյուր էրեխու հետ ապրի ամեն հարց, ոչ թե բերի արածացնի ու ասի՝ դե գնացեք»։
Մարզիչը հավելեց, որ այլ ֆեդերացիայից միայն Գոռն է առաջարկ ստացել։