Միլանի «Ինտերն» ընկերական խաղում ուժերը չափել է շվեյցարական «Լուգանոյի» հետ: Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նորամուտն է նշել Իտալիայի փոխչեմպիոնի կազմում։
«Ինտերը» հաղթանակ է տոնել 4։1 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Աչքի են ընկել նաև իտալացի կիսապաշտպան Դանիլո Դ’Ամբրոսիոն և արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կոռեան։
33-ամյա հայ ֆուտբոլիստը Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցել է առաջին խաղակեսին։