Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն այսօր պայմանագիր է կնքել Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիսի» հետ։ Հարոյանի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Հարոյանը նոր ակումբ է տեղափոխվել իսպանական «Կադիսի» հետ պայմանագիրը խզելուց հետո։
Հարոյանի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 1,2 մլն եվրո։ Այս ցուցանիշով հայ ֆուտբոլիստը ամենաթանկարժեք խաղացողներից մեկն է ակումբում։
Հիշեցնենք, որ կիպրոսյան ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 500 հազար եվրո, որը 5-րդ ցուցանիշն է ակումբում։