Հայաստանի բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի մրցաշարի երկրորդ տուրում մրցել է Իսրայելի թիմի հետ և պարտություն կրել 40-102 հաշվով։
Հուլիսի 13-ին Հայաստանի հավաքականը խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Գերմանիայի ընտրանու հետ։ Խմբում առաջին երկու տեղ գրաված թիմերը դուրս կգան քառորդ եզրափակիչ։