Նովակ Ջոկովիչն իր կարիերայում 21-րդ Մեծ Սաղավարտին է տիրացել, նա Ուիմբլդոնի եզրափակչում առավելության է հասել ավստրալացի Նիկ Կիրյոսի նկատմամբ:
Սերբ թենիսիստը Ուիմբլդոնի եզրափակչում մրցել է ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ և առավելության հասել 4:6, 6:3, 6:4, 7:6 (7:3) հաշվով: Սա Ջոկովիչի 21-րդ հաղթանակն էր Grand Slam-ի մրցումներում, և 7-րդը Ուիմբլդոնում։ Սերբ թենիսիստի համար սա նաև ռեկորդային 32-րդ մասնակցությունն էր մեծ մրցումների եզրափակչում։
Հիշեցնենք, որ Նիկ Կիրյոսը առաջին անգամ էր կարողացել դուրս գալ Մեծ Սաղավարտի եզրափակիչ: Մինչ այդ հանդիպումը, նրանք միմյանց դեմ խաղացել էին 2 անգամ և 2:0 հաշվով առաջ էր ավստրալացի թենիսիստը, որը Ջոկովիչին ոչ մի սեթ չէր զիջել: