Շվեյցարական դատարանն արդարացրել է ՖԻՖԱ-ի նախկին ղեկավար Զեպ Բլատերին և ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինիին։ Նրանք կասկածվում էին կոռուպցիայի մեջ, սակայն դատարանն այս մեղադրանքները ապացուցված չի համարել։
Դատախազները նախկին ֆուտբոլային պաշտոնյաներին մեղադրանք էին առաջադրել խարդախության, կեղծիքի, յուրացումների և լիազորությունները չարաշահելու մեջ։ Խոսքը մոտավորապես 2,1 միլիոն դոլար վճարի մասին է, որը Պլատինին ստացել էր Բլատերի հրահանգով։
Դատավարության ընթացքում դատախազությունը երկուսի համար էլ 20 ամիս պայմանական ազատազրկում էր պահանջում։
Բլատերն ու Պլատինին մինչև 2015 թվականը ղեկավարել են աշխարհի ամենահզոր ֆուտբոլային ֆեդերացիաները։ 2015-ին, կոռուպցիոն սկանդալի պատճառով, նրանք ստիպված եղան հրաժարական տալ։