Սպորտ

«Երևանը» պարզեց իր մրցակիցներին ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայում

«Երևանը» պարզեց իր մրցակիցներին ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայում

Հուլիսի 7-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը։ Նախնական փուլում «Երևան» ֆուտզալի ակումբն ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են «Հելվեցիա Լոնդոն» (Անգլիա), «Պետրով» (Լատվիա) և «Եվրոպա» (Ջիբրալթար) ակումբները։ Հանդիպումները կկայանան օգոստոսի 23-28-ը՝ Երևանում։ 

Խմբում առաջին հորիզոնականն զբաղեցնելու և նախնական փուլը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոնը կընդգրկվի հիմնական փուլի 7-րդ խմբում, որտեղ կմրցի «Կաունո Ժալգիրիս» (Լիտվա), «Չիտա դի Էբոլի» (Իտալիա) թիմերի և նախնական փուլի A խմբի հաղթողի հետ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական