Հավատարիմ մնալով իր ռազմավարությանը՝ ՀՖՖ-ն շարունակում է մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը։ Այս մասին տեղեկացնումէ ՀՖՖ կայքը:
Տավուշի մարզի Աչաջուր համայնքում վերաբացվել է ֆուտբոլի խաղադաշտը, որտեղ տարիներ շարունակ հանդես են եկել հայկական և միջազգային ակումբները։
Խաղադաշտի վերաբացմանը ներկա է եղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։