Սպորտ

Սարգիս Ադամյանը` «Քյոլնի» ֆուտբոլիստ

Սարգիս Ադամյանը` «Քյոլնի» ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի գերմանական «Քյոլնում»։ Ադամյանը 4 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ և արդեն այսօր կմիանա թիմի մարզումներին։ Նոր թիմում Սարգիսը կխաղա 23 համարի մարզաշապիկով։

«Բարի գալուստ Գերմանիայի ամենագեղեցիկ քաղաք, Սարգիս Ադամյան»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ադամյանը «Քյոլն» է տեղափոխվել «Հոֆենհայմից»։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը հայ ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է բելգիական «Բրյուգեում»՝ թիմի հետ նվաճելով երկրի չեմպիոնությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական