Սպորտ

«Լեռնային Արցախը» հանդես կգա Հայաստանի պրեմիեր լիգայում

«Լեռնային Արցախը» հանդես կգա Հայաստանի պրեմիեր լիգայում

Հուլիսի 4-ին կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը: ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին է ներկայացվել «Լեռնային Արցախ» ՖԱ նամակը, որում ակումբը, ներկայացնելով լրացուցիչ տեղեկատվություն, դիմել էր Պրեմիեր լիգայում հանդես գալու համար:

Ակումբը հավաստիացրել էր, որ պատրաստ է բավարարել ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 17-ի պահանջները, որոնց բացակայության պատճառով ՀՖՖ արտոնագրման կոմիտեի՝ ապրիլի 1-ին կայացած նիստը մերժել էր ակումբին  Հայաստանի պրեմիեր լիգայում հանդես գալու արտոնագրի տրամադրումը:

ՀՖՖ գործկոմի անդամները, մանրամասնորեն քննարկելով «Լեռնային Արցախ» ՖԱ հարցը, որոշել են թույլատրել «Լեռնային Արցախ» ՖԱ-ին մասնակցել Պրեմիեր լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին:

Այսպիսով, Պրեմիեր լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին կմասնակցեն հետևյալ 10 թիմերը՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Արարատը», «Ուրարտուն», «Նոան», «Վանը», ԲԿՄԱ-ն, «Շիրակը» և «Լեռնային Արցախը»: Պրեմիեր լիգայի հերթական մրցաշրջանը կմեկնարկի հուլիսի վերջին և կանցկացվի 4 խաղաշրջանով: Մրցաշրջանի մեկնարկի ամսաթիվը և խաղացանկը կհաստատվեն ավելի ուշ: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական