Սպորտ

Լյովա Գևորգյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ, Հարություն Հովհաննիսյանը դարձավ արծաթե մեդալակիր

Լյովա Գևորգյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ, Հարություն Հովհաննիսյանը դարձավ արծաթե մեդալակիր

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 4-րդ մասնակիցն ունեցավ:

Կիսաեզրափակիչ գոտեմարտում 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը 5-2 հաշվով հաղթել է թուրք Ադիլ Միսիրչիին՝ դուրս գալով եզրափակիչ։ Վաղը եզրափակչում նա կմրցի վրացի Մերաբ Սուլեյմանաշվիլիի հետ:

 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը արժանացել է արծաթե մեդալի՝ վճռորոշ գոտեմարտում զիջելով իտալացի Սիմոնե Պիրոդուին: Հարությունն առաջին մեդալն է բերել մեր հավաքականին: Այսօր մեդալների համար կպայքարի ևս 3 հայ ըմբիշ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական