Սպորտ

Ադրբեջանցի ըմբիշը Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից (Տեսանյութ)

Ադրբեջանցի ըմբիշը Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից (Տեսանյութ)

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովը Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոք է ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային, և այդ մարզիկը որակազրկվել ու հեռացվել է։ Տեղի է ունեցել նոր պարգևատրություն։

Հիշեցնենք, որ 70 կգ քաշայինների պայքարում Հայկ Պապիկյանը եզրափակչում 3։2 հաշվով հաղթել էր ադրբեջանցի և հռչակվել չեմպիոն։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական