Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը նվաճել է ոսկե մեդալ: Եզրափակչում հայ ըմբիշը 9։4 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Օթարի Ադիշվիլիի նկատմամբ:
70 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը եզրափակչում 3։2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովին ու նվաճել ոսկե մեդալ: