Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակչում է

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակչում է

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը դուրս է եկել Մալթայում անցկացվող Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակիչ։ Կիսաեզրափակչում Հայաստանի ընտրանին 93։66  հաշվով հաղթել է Անդորրայի հավաքականին։

Վճռորոշ խաղում Հայաստանը կմրցի Մալթայի հավաքականի հետ, որը կիսաեզրափակչում պայքարից դուրս էր թողել Ադրբեջանին։ Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 3-ին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական