Հայաստանի երեք ներկայացուցիչ փայլուն հաղթարշավ է ձեռնարկել Հռոմում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը 10:0 հաշվով հաղթել է մոլդովացի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի վրացի Լուկա Գվինջիլիայի հետ։
79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը գերազանցել է ռումինացի Ջիջի Մարիան Սուբտիրիկային և իտալացի Ռաֆայելո Մատրուլոյին ու կիսաեզրափակչում ուժերը կչափի ադրբեջանցի Սաբուհի Ամիրասլանովի հետ: 70 կգ քաշային Հայկ Պապիկյանն առավելության է հասել Լատվիան ներկայացնող Վիլյամս Լուտկևիչի և մոլդովացի Պավել Անդրուշկայի նկատմամբ։ Նա պատրաստվում է հունգարացի Մարսել Նադի հետ կիսաեզրափակիչ գոտեմարտին: Այս մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։