Հենրիխ Մխիթարյանն ու Անդրե Օնանան տեղափոխվել են «Ինտեր»: «Ռոմայի» հայ կիսապաշտպանի և «Այաքսի» դարպասապահի տրանսֆերները պաշտոնապես գրանցված են Ա Սերիայի կայքում։ Երկու ֆուտբոլիստներն էլ միլանյան ակումբ են տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Օնանան հեռացել է Ամստերդամի «Այաքսից», Մխիթարյանը՝ «Ռոմայից»:
Նշենք, որ Ինտերի մարզական տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մարզական կարիերան կշարունակի միլանյան գրանտում։ Լրատվամիջոցները մի քանի օր առաջ ֆիքսել էին Մխիթարյանին Միլանում և նշում էին, որ հայ ֆուտբոլիստը բուժզննում է անցնում՝ Ինտեր տեղափոխվելուց առաջ։