Հայաստանի Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց դուրս է եկել Մալթայում ընթացող Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակիչ։ Երկրորդ խաղում Ռեքս Կալամյանի սաները 78:66 հաշվով հաղթել են Սան Մարինոյի թիմին և խմբում գրավել առաջին տեղը:
Կիսաեզրափակիչը տեղի կունենա հուլիսի 2-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մեկնարկային տուրում մրցել էր Ջիբրալթարի հավաքականի հետ և բոլոր քառորդներում ունենալով առավելություն՝ հաղթել 100:63 հաշվով: