Սպորտ

Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները: Հավաքելով 97 միավոր՝ լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: 

61 միավորով երկրորդ հորիզոնականում է «Նորավանքի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը: 27 միավորով լավագույն եռյակը եզրափակել է նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» գլխավորած, իսկ ներկայումս «Ուրարտուն» գլխավորող Դմիրի Գունկոն: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական