Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հաղթանակն է տոնել SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարում: Լարված պայքարում մեր ընտրանին 77:73 հաշվով առավելության է հասել Իրանի հավաքականի նկատմամբ:
Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում Հայաստանի թիմը 94։59 հաշվով հաղթել էր Թիմ ԱՄՆ-ին: Մրցաշարում վերջին խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 26-ին՝ մրցելով Սիրիայի թիմի հետ: